Թուրքիայի և ԱՄՆ ներկայացուցիչները քննարկել են Սիրիայի հարցով համաձայնագիրը
Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին Անկարայում բանակցությունների ժամանակ քննարկել է Սիրիայի հարցով թուրք-ամերիկյան համաձայնագրի կատարումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը:
«Տեղի է ունեցել միջգերատեսչական պատվիրակությունների հանդիպում՝ Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրիի եւ Թուրքիայի պաշտպանության փոխնախարար Յունուս Էմրե Կարաօսմանօղլու գլխավորությամբ:
Հանդիպմանը քննարկվել են 2019 թվականի հոկտեմբերի 17-ին ԱՄՆ-ի հետ ստորագրված համաձայնագրին առնչվող հարցեր: Միջգերատեսչական հանդիպան ավարտին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ընդունել է Ջեֆրիին եւ Անկարայում ԱՄՆ դեսպան Դեւիդ Սաթերֆիլդին»,- նշված է հաղորդագրության մեջ: