Լեյսան Ուտյաշևան պատմել է, թե ինչպիսին է անկողնում Պավել Վոլյան
Լեյսան Ուտյաշևան հյուրընկալվել է YouTube-ի People talk ալիքով ցուցադրվող Լաուրա Ջուգելիայի շոուին:
Ի թիվս այլ թեմաների, նա խոսել է նաև ամուսնու՝ Պավել Վոլյայի հետ ինտիմ կյանքի մասին։ Հաղորդավարի այն հարցին, թե կա արդյոք մի բան, որ իրեն նյարդայնացնում է ամուսնու մեջ, Լեյսանը պատասխանել է. «Ես երբեմն գիշերները հոգնում եմ, իսկ նա անհագ է։ Նա երեք ոտանի է»։
Չնայած Ուտյաշևան առաջարկել է սահմանափակվել այդ մանրամասներով, Ջուգելիան որոշել է շարունակել թեման և հյուրին հարցրել է անկողնում իր ունակությունների մասին: Վերջինս առաջարկել է հարցը վերահասցեագրել իր ամուսնուն, ինչից էլ օգտվել է հաղորդավարուհին։ Պավել Վոլյան կատակել է՝ ասելով, որ ինքը «Լեսյայից ոչ մի դժգոհություն չունի» և խորհուրդ է տվել «նայելու ծովախեցգետին և երևակայել»: