Իգոր Վերնիկը շտապ հոսպիտալացվել է
Դերասան Իգոր Վերնիկը շտապ հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնել է «Пятый канал»-ը։
Աղբյուրի տվյալներով՝ դերասանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են Չեխովի անվան մոսկովյան գեղարվեստական թատրոնից։ Նա բողոքել է մեջքի ցավից եւ ոտքերի փայտացումից։
Նշվում է, որ բժիշկները մեկ ժամվա ընթացքում Վերնիկին օգնություն են ցուցաբերել տեղում, այնուհետեւ նրան հոսպիտալացնելու որոշում են կայացրել:
Իգոր Վերնիկը ռուսական թատրոնի եւ կինոյի դերասան է, հաղորդավար եւ պրոդյուսեր։ Խաղացել է բազմաթիվ ֆիլմերում եւ վարել է «Ռեք-թայմ», «Բարի լույս» եւ այլ հաղորդումներ։ 2016թ․-ին դերասանն արժանացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչում։