ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ինքը չի համաձայնվել չինական ներմուծման մաքսատուրքերի նվազեցմանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ հայտարարել էր, որ ինքը չի համաձայնվել չինական ապրանքների ներմուծման մաքսատուրքերի նվազմանը, հայտնում է Reuters-ը:
Երկու երկրների ներկայացուցիչներն ավելի վաղ հայտարարել էին, որ Չինաստանն ու Միացյալ Նահանգները առեւտրային համաձայնագրի առաջին փուլի շրջանակում ներմուծման մաքսատուրքերը փոխադարձաբար նվազեցնելու համաձայնության են եկել:
Սակայն մաքսատուրքերի նվազեցման գաղափարը հարուցել է Թրամփի վարչակազմի խիստ դժգոհությունը:
Գործակալությունը նշում է, որ ԱՄՆ նախագահի այս հայտարարությունը նոր կասկածներ է առաջացրել՝ կապված երկրների միջեւ առեւտրային պատերազմի ավարտվելու հավանականության հետ: