Հետո ինչ, որ 61 տարեկան է․ Շերոն Սթոունը մինի հագուստով կրկնել է «Հիմնական բնազդ» ֆիլմի հայտնի տեսարանը (Տեսանյութ և լուսանկարներ)
61-ամյա Շերոն Սթոունը մասնակցել է Բեռլինում կայացած GQ Men of the Year Awards մրցանակաբաշխությանը։ Դերասանուհին հանդես է եկել անկեղծ ելույթով։
Աստղն ընտրել է տպավորիչ կերպար։ Նա ներկայացել է 80-ականների ոճի սեւ, փայլուն մինի-զգեստով։ Իսկ կերպարը համալրել են լաքապատ բարձրակրունկները։
Արտիստուհին ճանաչվել է տարվա կին։ Շերոնը բեմ է բարձրացել եւ պատմել այն պահի մասին, որը կտրուկ փոխել է իր կյանքը։ Սկսնակ դերասանուհին «Հիմնական բնազդ» ֆիլմում մարմնավորել է Քեթրին Տրամելին, ինչից հետո արթնացել է հայտնի դերասանուհի:
Միջոցառման հյուրերի առջեւ Սթոունը խոստովանել է, որ յուրաքանչյուրը պետք է ունենա այնպիսի պահ, երբ կյանքը կտրուկ փոխվում է: Նա կոչ է արել բոլոր հավաքվածներին իր հետ կրկնել իր կյանքը ամբղջովին փոխած տեսարանը։
Մինի զգեստով Շերոնը գայթակղիչ կերպով ոտքը գցել է ոտքին։ Դահլիճից հնչող դրական բացականչությունների ներքո նա այդ շարժումը կրկնել է երկու անգամ։
«Մենք լիարժեք իրավունք ունենք, որպեսզի սեքսուալության մեզ հոգեհարազատ ցանկացած դրսեւորվամբ ուժեղ լինենք։ Ոչ ոք չի կարող խլել այդ իրավունքը մեզանից», - հայտարարել է հայտնի շիկահերը։