Կանացի 5 թերություններ, որոնք դուր են գալիս տղամարդկանց
Ողջամիտ ծուլություն
Ամբողջ սպասքը, հետո հատակները լվանալը, հետո երեք օրվա ճաշ եփելը, երեխայի դասերը ստուգելը, ամբողջ սպիտակեղենը արդուկելը, մինչ սիրելի ամուսինը բազմոցին նստած իր սիրելի ֆուտբոլն է դիտում։ Սա դասական տեսարան է, որն ուղեկցվում է նաեւ հանդիմանանքով լի հայացքներով՝ երկրորդ կեսի ուղղությամբ։ Տնարարությունը հրաշալի հատկանիշ է։ Եվ հենց դա են մեզ մեր մայրերը սովորեցրել տանը, նաեւ տնարարության ուսուցիչները՝ դպրոցում։ Բայց ամեն ինչ չափի մեջ է լավ։ Եվ եթե դուք էլ նստեք բազմոցին ու մեկ օր էլ ձեր ամուսնու հետ ֆուտբոլ դիտեք, աշխարհը շուռ չի գա։ Դրա փոխարեն այդ ողջամիտ ծուլությունը կուժգնացնի ձեր կանացիությունը, որն այդքան դուր է գալիս շատ տղամարդկանց։
Թեթեւ անփութություն
Աղջիկը պետք է կոկիկ լինի, այս մասին մենք լսում ենք մանկուց։ Կինեմատոգրաֆիան էլ ավելի է շեշտադրել այս մտայնությունը, ու դիտելով հոլիվուդյան գեղեցկուհիներին՝ մենք նորից ու նորից համոզվում ենք, որ մեր սանրվածքը, հագուստը, մատնահարդարումն ու կանացիության մյուս ատրիբուտները պետք է կատարյալ լինեն։ Զարմանալի է, բայց հենց այդ կատարյալությունն է յուրօրինակ օտարություն ստեղծում։ Եվ հակառակը՝ թեթեւ անփութությունը, շպարի բացակայությունը ու առյուծի կամ փիսիկի նկարով գեղեցիկ մաքուր վերնազգեստը կնոջ տեքսն ավելի հարմարավետ է դարձնում; Ավելին, նման տեսքը շատ տղամարդկանց շատ գրավիչ է թվում, եթե չասենք էրոտիկ։
Թեթեւամտություն
Շատերը սխալմամբ համարում են, որ լավ մայր, տնային տնտեսուհի ու կին դառնալու համար կյանքի հանդեպ պետք լուրջ վերաբերմունք ունենալ։ Ամենօրյա հոգսերը, գումարային հարցերի լուծումը, կենցաղային մանիպուլացումները կնոջից պահանջում են կենտրոնանալու, խնդիրները համակարգելու ու դրանց լուծման ուղիները գտնելու կարողություն։ Հենց տղամարդիկ դադարել են իրենց սիրելի կանանց մոտ պատուհաններ մագլցելը, կանայք են դադարել են թեթեւամիտ արարքներ գործել։
Լուսնի տակ զբոսանքները, կինոյի վերջին սեանսին հասցնելը, կեսգիշերին պիցցա ուտելը... լուրջ կնոջն ու երեխաների մորը դժվար է համոզել նման կամ թեկուզ ավելի անմեղ արարք անել։ Եվ շատ իզուր։ Հավելյալ լրջությունը կնոջը նմանեցնում է խիստ ուսուցչուհու, ու հակառակը՝ համատեղ թեթեւամիտ արարքները նույնիսկ երկարամյա ամուսիններին վերադարձնում է իրենց պատանեկություն։ Եվ նման թեթեւամիտ աշակերտուհիները շատ են դուր գալիս ամուսիններին։
Լավ ախորժակ
Ձգտելով լավ մարզավիճակի՝ կանայք հետ են վարժվել սնունդից բավականություն ստանալուց։ Մինչդեռ ինչպես ասել է դասականը «Ոչինչ այնքան չի մտերմացնում, որքան ուտելիքի համատեղ պատրաստումն ու ուտելը»։ Ոմանց համար անակնկալ կլինի, բայց միայն բանջարեղենով ափսեն տղամարդկանց սարսափելի դուր չի գալիս։ Նրանք սիրում են, որ կինը բավականություն ստանա սնունդից։ Չէ՞ որ դա մեծամասամբ վկայում է նաեւ այն մասին, որ իրենց սիրելի կինն ունակ է հաճույք ստանալ նաեւ ավելի ինտիմ բաներից։ Կնոջ ախորժակը հատկապես ուրախացնում է տղամարդուն, եթե խոսքը հենց տղամարդու պատրաստած ուտելիքի մասին է։ Այստեղ դուք ուրիշ տարբերակ չունեք ՝ պիտի մեծ ախորժակով ուտեք ու գովեք նրան։
Թեթեւ գիրություն
Սա ամենահաճելի նորությունն է կանանց համար, որոնք ոչ միայն հրաշալի տանտնտեսուհիներ են, այլեւ արտաքուստ ձգտում են հոլիվուդյան իդեալի։ Հոլիվուդն ու գլամուրային ամսագրերը հրաշալի են, միայն թե շատ հեռու են ու օտար։ Չէ՞ որ ոչ ոք լրջորեն չի ուզում իր տանը տեսնել Անջելինա Ջոլիին իր ամբողջ շուքով։ Այն տղամարդիկ, ում շրջանում մենք հարցում ենք կատարել, ուզում են իրենց կողքին տեսնել ձիգ, բայց մի քիչ փամփլիկ, հաճելի կորություններով ու ճոխ բարեմասնություններով կանանց։ Այնպես որ մի սրտնեղեք՝ երկու-երեք կիլիոգրամ քաշ հավաքելիս։ Դրանք միայն օգուտ կտան ձեզ։
Աղբյուր՝ Creu