Բրիթնի Սփիրսի մորը կասկածում էին երեխայի սպանության մեջ
1975թ.-ին Լինի Սփիրսը՝ հայտնի երգչուհի Բրիթնի Սփիսի մայրը, երեխայի մահվան պատճառ է դարձել, հայտնում է Radar Online-ը։
Երբ Լինն ընդամենը 20 տարեկան էր, իր ավտոմեքենայով տանում էր եղբորը եւ չի նկատել՝ ինչպես է ճանապարհին սպասպասելիորեն հեծանվով երեխա հայտնվել։ Նա վթարի է ենթարկել տղային։ Երեխան մահացել է։ Տեղի ունեցածի պատճառով Լինը սարսափահար է եղել։
78-ամյա Իվոն Ուինթերսը, որը մահացած երեխայի մայրն է, պատմել է, որ 40 տարվա ընթացքում Լին Սփիրսը ոչ մի անգամ չի փորձել կապ հաստատել իր հետ։ «Դա սարսափելի իրավիճակ էր, բայց դա դժբախտ պատահար է»,- հայտարարել է Ուինթերսը, որն առաջին անգամ է բացահայտել տեղի ունեցածի մանրամասները։