Լեգենդար Շառլ Ազնավուրը` «Astérix»-ի կոմիքսների հերոս
Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը դարձել է ֆրանսիական «Astérix» կոմիքսների հերոս։ Հայազգի մեծանուն վարպետը պատկերված է ծովահենի կերպարում։
Այս մասին Facebook-յան էջում հայտնել է հայազգի կատարողի դուստրը՝ Սեդա Ազնավուրը՝ հրապարակելով լուսանկարը։ «Մենք` «Astérix»-ում: Բռավո նկարչին»,- այս մակագրությամբ է ուղեկցվում սոցիալական ցանցում հրապարակված լուսանկարը։
Ի դեպ, հոկտեմբերին հոլիվուդյան The Hotel Café-ում նախատեսված էր Շառլ Ազնավուրի կյանքի մասին պատմող մյուզիքլի պրեմիերան։ Սցենարը, որի հեղինակը Թալին Բաբայանն է, հիմնված է վարպետի երկու ինքնակենսագրականների վրա։ «Հետեւելով երաժշտի կյանքի հիմնական պահերին՝ «Շառլը» ցույց է տալիս անձնական եւ մասնագիտական պայքարը, որին երգիչը բախվել է ստեղծագործական ուղու ընթացքում՝ դառնալով տիտղոսակիր արտիստ սիրելի Ֆրանսիայում եւ ամբողջ աշխարհում իր ութսունամյա կարիերայի ընթացքում»,- պրեմիերայի մասին հայտնել է Asbarez-ը։