Իրանի Նախագահ Հասան Ռոուհանին հաստատել է Սիրիայում քիմիական զենքի կիրառման փաստը
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին իր մտահոգությունն է հայտնել' կապված Սիրիայի ներկայիս վիճակի հետ: Նա հաստատել է Դամասկոսում քիմիական զենքի կիրառման փաստը: Այս մասին այսօր հաղորդել է ISNA գործակալությունը:
«Կարևոր եմ համարում ցավակցությունս և անհանգստությունս հայտնել տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումների վերաբերյալ»,- հայտարարել է Ռոուհանին' ավելացնելով. «Շատ ամնեղ քաղաքացիներ վիրավորվել և նահատակվել են այնտեղ կիրառված քիմիական զենքի հետևանքով»:
«Տարածաշրջանի անկայունությունը ձեռնտու է միայն Իսրայելին: Եվ մենք հույս ունենք, որ տարածաշրջանի կայունությամբ և խաղաղությամբ մտահոգ երկրների շնորհիվ շուտով խաղաղության ականատես կլինենք»,- ավելացրել է ԻԻՀ նախագահը: