Ռուսաստանում մանկապարտեզում 4-ամյա երեխաների վայրենությունը պայթեցրել է համացանցը (Տեսանյութ)
Չորս ամյա երեխաները քացիներով ծեծում են մեկ այլ երեխայի՝ նրան փորի վրա գետնին գցելով և ամեն տեսակի նրան խոշտանգելով: Իրադարձությունը ծավալվում է Ռուսաստանի Յարոսլավլ քաղաքի մանկապարտեզներից մեկում: Տեսանյութը նկարահանել է հանրակացարանում բնակվող երիտասարդ՝ Նիկիտա Մակարինը, ով էլ այն տեղադրել է սոցցանցերում:
Միջադեպի առթիվ հարուցված է քրեական գործ դաստիարակի հանդեպ՝ ՌԴ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածով՝ ծառայությունների տրամադրում, որոնք չեն համապատասխանում անվտանգության կանոններին : Վարկածներ են շրջանառվում, որ մանկապարտեզի դաստիարակը՝ Ելենա Միխայիլովնա Վաժիլովան, ով 42 տարվա մանկավարժի վաստակավոր փորձ ունի, ներկա է եղել այնտեղ և ոչ մի կերպ ոչ միայն չի խառնվել և չի անջատել երեխաներին, այլև խրախուսել է այդ ամենը:
Կադրերը միանգամից առաջացրել են մեկնաբանողների զայրույթը, մեղադրանքներ են հնչել ոչ միայն մանկապարտեզի դաստիարակի հասցեին, ով առանց խնամքի է թողել դրսում երեխաներին, այլև հենց տեսանյութի հեղինակին, թե ինչու նա նկարահանելու փոխարեն չի իջել և չի հանդարտեցրել փոքրիկ սատանաներին:
Ռուսական Առաջին ալիքի Թող խոսեն (Пусть говорят) թոք-շոուն անդրադարձել է միջդեպին՝ տաղավար հրավիրելով տվյալ դաստիարակի՝ Ելենա Միխայիլովնա Վաժիլովայի թոռանը՝ Միխայիլ Պրոկոֆևին, ով այժմ 22 տարեկան է, և ով համաձայնել է պատմել, թե իր տատի խոսքերով, այնտեղ ինչ է կատարվել:
Ըստ երիտասարդի՝ նրան դաստիարակել է հենց տատիկը, քանի որ մորը զրկել են ծնողական իրավունքներից, իսկ երեխայի հայրը երեխայից հրաժարվել է: Միխայիլը պատմում է, որ տատիկն ասել է, թե՝ այդ օրը երեխաներին մանկապարտեզում ինքն ինչպես միշտ, տարել է բակ՝ զբոսանքի, սակայն, գործնական հարցով մի քանի րոպեով գնացել մեկ այլ հատված՝ այլ դաստիարակների մոտ, արդյունքում երեխաները մնալով առանց հսկողության, հարձակվել են իրար վրա:
Կինը 69 տարեկան է, ըստ երիտասարդի, ունի լսողության խնդիրներ, սակայն կրում է լսողական սարք, նա աշխատում է 12 ժամ, 27 երեխա է իր ենթակայության տակ՝ խմբում:
Հաղորդման հաղորդավարը հարց է հնչեցնում, արդյոք սա խաղ է, թե նպատակադրված ագրեսիա, ինչին հաղորդման հյուրերը, մեկնաբանները պատասխանում են, որ եթե անգամ սա խաղ է, ապա դաժան խաղ:
Մանկապարտեզի դաստիարակի թոռան խոսքով՝ այժմ կինը ազատման դիմում է գրել, որպեսզի իրեն չհեռացնեն՝ հոդվածով:
Մանրամասն՝ տեսանյութում՝