ԱՄՆ-ը 10 մլն դոլար է առաջարկում «Ալ Քաիդա»-ի երկու բարձրաստիճան առաջնորդների մասին տեղեկատվության դիմաց
ԱՄՆ-ը 10 մլն դոլար է առաջարկում Արաբական թերակղզում «Ալ Քաիդա»-ի երկու բարձրաստիճան առաջնորդների մասին տեղեկատվության դիմաց, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Պետդեպի ներկայացուցչին։
Դիվանագիտական անվտանգության հարցերով պետքարտուղարի օգնական Մայքլ Էվանոֆը լրագրողներին հայտնել է, որ Պետդեպը մինչեւ 6 մլն դոլար է առաջարկում Սաադ Բին Ալ Ավլակիի եւ մինչեւ 4 մլն դոլար՝ Իբրահիմ Ահմեդ Մահմուդ Ալ Կոսիի մասին տեղեկատվության համար։ Նրանք «խրախուսում են Միացյալ Նահանգների վրա հարձակումները»։