Երկրպագուները ենթադրել են, որ սարսափելի հիվանդությունը կրկին գլուխ է բարձրացրել Բորիս Կորչեւնիկովի մոտ
եռուստահաղորդավար Բորիս Կորչեւնիկովը մեկնել է Իսրայել։ Այցի մասին հաղորդավարը պատմել է երկրպագուներին՝ Instagram-ում հրապարակելով լուսանկար, որում վերջերս գիրացած հաղորդավարը կրկին ներկայացել է նիհարած։ Հետեւորդները ենթադրել են, որ իրենց սիրելին կրկին պայքարում է գլխուղեղի ուռուցքի դեմ։ Չորս տարի առաջ հեռացրել էին բարորակ գոյացությունը՝ վնասելով լսողական նյարդը։ Այդ ժամանակ Կորչեւնիկովը ապաքինվել էր եւ վերադարձել աշխատանքի, գրում է «Пятый канал»-ը։
Վերջերս հաղորդավարը խոստովանել էր, որ չորս տարի առաջ հեռացրել են բարորակ ուռուցքը։ Վնասվել էր լսողական նյարդը։ Սակայն Բորիսն արագ ապաքինվել է եւ վերադարձել աշխատանքի։
2019 թվականի ամռանը Կորչեւնիկովը խոստովանել էր, որ բուժման կուրս անցնելուց հետո ավելորդ քաշ է հավաքել։ Թե կոնկրետ ինչից էր բուժվում չի հայտնել։ Երկրպագուները ենթադրել են, որ վաղեմի հիվանդությունը կրկին իրեն զգացնել է տվել։ Հեռուստահաղորդավարը հերթական անգամ երկրպագուներին հանգստացրել է՝ միկրոբլոգում հայտնելով, որ նրա հետ ամեն ինչ լավ է։