Սաթի Կազանովան առաջին անգամ Հայաստան է այցելել
Երգչուհի Սաթի Կազանովան ամուսնու հետ ժամանել է Հայաստան։ Արտիստը ելույթ է ունեցել Իոսիֆ Կոբզոնի հիշատակին նվիրված համերգին եւ խոստովանել, որ ամաչում է. նա՝ որպես Կովկասի բնակիչ, առաջին անգամ է Հայաստանում։
«Ֆաբրիկա» խմբի նախկին մասնակիցը լուսանկար է հրապարակել, որում նստած է Մատենադարանի աստիճաններին ու խոստովանել է, որ «ամուսնու հետ վայելել է Հայաստանի հյուրընկալությունն ու ջերմությունը»։
«Ամոթ է ասել, որ առաջին անգամ ժամանել եմ այս զարմանալի, գեղեցիկ երկիր՝ ինքս Կովկասի մարդ լինելով։ Երեւանում համերգ է կայացվել՝ նվիրված Իոսիֆ Դավիդովիչ Կոբզոնի հիշատակին։ Այդ երեկոյի ընթացքում ես շատ ավելին իմացա այդ մեծ մարդու եւ արտիստի մասին։ Իմ սերը, հարգանքն ու երախտագիտությունը նրա նկատմամբ ավելի մեծացան»,- ասել է արտիստը։
Նոյեմբերի 3-ին Dvin Music Hall-ում անկցկացվեց լեգենդեր երգիչ Իոսիֆ Կոբզոնի հիշատակի երեկո։ Բարեգործական համերգի ընթացքում հայտնի արտիստների կատարեցին հայ կոմպոզիտորների՝ բոլորի կողմից սիրված ստեղծագործություններ։ Միջոցառմանը մասնակցելու համար Հայաստան են ժամանել վարպետի կինը՝ Նինել Կոբզոնն ու նրա դուստրը՝ Նատալյան։
Համերգը վարել են Նազենի Հովհաննիսյանն ու Դմիտրի Բաբաեւը։ Ելույթ են ունեցել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, Արամեն, Մարիամ Մերաբովան, Արա Մարտիրոսյանը, Սոնա Շահգելդյանը, Կամո Սեյրանյանը, Քրիստինե Պեպելյանը, Էրիկ Կարապետյանը, Սոնան, Միշան, Հայկոն, Մարգարիտա Պոզոյանը, Սոնա Ռուբենյանը, Էռնա Միրը, Me Project-ը եւ Ռուսաստանից ժամանած երգչուհի Սաթի Կազանովան: