Jamiroquai, Silk Note, Երեւան․ քաղաքը հեղեղվեց ֆանտաստիկ «սաունդով» (Լուսանկարներ)
Երեւան բրիտանական հայտնի Jamiroquai ֆանկ խմբի գալուն ամառվանից էին սպասում: Եվ ահա, նոյեմբերի 6-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը տառացիորեն «հեղեղվեց» այդքան ծանոթ acid սաունդով եւ ֆրոնտմեն Ջեյսոն Քեյի (Jay Kay) միքիչ խռպոտ ձայնով: Ի դեպ, ինչո՞ւ միայն ՄՀՀ-ն: Ամբողջ Երեւանը...
Այս համերգային շրջագայության «մեխը» Jamiroquai-ի Automation ալբոմն է (թվով ութերորդը), որը վերջին 2 տարիներին երաժշտական այս ուղղությունը հարստացրել է միանգամից մի քանի հիթերով՝ We can do it, Summer girl, Cloud 9, Carla… Այնպես որ, Jay Kay-ը երկրպագուներին ուրախացրեց ինչպես այս՝ համեմատաբար նոր թրեքներով, այնպես էլ հին ալբոմների շատ հայտնի կոմպոզիցիաներով:
Երաժշտության էներգետիկ լիցքերի ալիքը ճոճում էր բոլորին, անգամ նրանց, որոնք նրա երաժշտությանն այնքան էլ ծանոթ չէին: Ոմանք (խոստովանեմ) անգամ արտասվեցին: Բեմից եկող թրթիռներն այնքան հզոր ու ջերմ էին, որ այնպիսի զգացողություն էր առաջանում՝ ասես ամբողջ դահլիճը մեկ ամբողջություն է: Մեկ միասնական օրգանիզմ, որը պարում ու ձայնակցում էր Ջեյսոնին: Նա, անկասկած, կարողանում է հանդիսատեսի հետ աշխատել, նա անկեղծ է ու հմայիչ, նա կարողանում է ակնթարթորեն տրամադրությունը ագրեսիվ ֆանկայինից հասցնել մինչեւ լիրիկական քնքշալիի:
Երաժիշտներն ընդհանրապես առանձին թեմա են. ամեն մի գործիքի «գիծը» ուղղակի դուրս էր բերում իրականության սահմաններից: Եվ ընդհանրապես, շարունակվող Silk Note փառատոնի շրջանակում բուն շոուն ծայրահեղ զիլ էր՝ հնչողությունը, լույսը, բիթերը եւ զիլ էներգետիկան Երեւանը, կարծում եմ, ընդմիշտ կհիշի: Սա այն համերգներից մեկն էր, որով մեր ոչ մեծ, բայց անչափ երաժշտական քաղաքը կարող է հպարտանալ:
Նյութի շարունակությունը՝ Սկզբնաղբյուրում