Նորաձեւ ապրանքանիշերի հետքերով. Եղիսաբեթ Երկրորդը որոշել է հրաժարվել բնական մորթուց
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին արդեն այս տարի կազատվի բնական մորթուց պատրաստված հագուստից։ Այս մասին «Մետաղադրամի մյուս կողմը. թագուհի, մոդելյեր եւ զգեստապահարան» գրքում գրել է նրա գլխավոր մոդելավորող Անջելա Քելին։
Քելիի խոսքով՝ 2019թ.-ից թագուհու բոլոր նոր իրերը, որոնք մորթի ունեն, կարված են արհեստական նմանօրինակներից։ Ամեն դեպքում, թագավորական պալատի ներկայացուցիչը Daily Telegraph պարբերականին հայտնել է, որ ձերդ գերազանցությունը շարունակում է կրել մորթյա իրերը, որոնք արդեն իսկ ունի, այդ թվում արարողակարգային հագուստը։
Ըստ պարբերականի՝ Եղիասաբեթը դարձել է թագավորական ընտանիքի առաջին անդամը, որը հանրային կերպով հրաժարվել է բնական մորթուց։