«Տրամադրությունս միլիոն». Լիլիթ Հովհաննիսյանը՝ կարճ, ոճային զգեստով. (Լուսանկար)
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր բեմական կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում հմայիչ երգչուհին կապույտ զգեստ է կրում, որը զարդարված է քարերով եւ ընդգծում է երգչուհու գեղեցիկ կազմվածքը։ Լիլիթ Հովհաննիսյանն այն համադրել է բաց գույնի բարձրակրունկների հետ։ Կերպարն ամբողջացնում են խոշոր աքսեսուարները՝ վզնոց եւ ականջօղեր։ «Սամարայի համերգից հետո։ Տրամադրությունս միլիոն»,- հրապարակումն այսպես է մակագրել երգչուհին։