«Հարի Փոթեր»-ի աստղն ամուսնացել է «Playboy»-ի կայսրության հիմնադրի որդու հետ
Անգլիացի 29-ամյա դերասանուհի Սքարլեթ Բիրնը, որը հայտնի է դարձել Հարի Փոթերի մասին ֆիլմերում նկարահանումների շնորհիվ, պաշտոնապես հայտարարել է ամուսնության մասին. նրա ընտրյալը Քուփեր Հեֆներն է՝ հանգուցյալ միլիարդատեր Հյու Հեֆների՝ «Playboy» ամսագրի հիմնադրի չորս երեխաներից մեկը։
Նորապսակները լուսանկար են հրապարակել դատարանի դահլիճից, որտեղ օրինականացրել են իրենց հարաբերությունները։ Արարորողությունը բավական համեստ է եղել, եւ լրագրողները, որոնք սովորել են Հեֆներների ընտանիքի դեպքում էպատաժ տեսնել, հիասթափված էին։ Իհարկե, նորապսակները խոստացել են ավելի ուշ խնջույք կազմակերպել հարազատների ու ընկերների համար, բայց ոչ ոքի հայտնի չէ՝ երբ եւ որտեղ դա տեղի կունենա, գրում է Daily Mail-ը։
Մեկնաբանություններում ընկերները, երկրպագուներն ու գործընկերները շնորհավորել են նորապսակներին եւ նրանց երջանկություն մաղթել։ Շատերը նշել են, որ Սքարլեթն ու Քուփերն, իսկապես, շատ համապատասխան են միմյանց։
Հեֆերնի եւ Բրինի սպասվող ամուսնության մասին առաջին լուրերը հայտնվել են դեռ 2015թ.-ին։ Հենց այդ ժամանակ է Քուփերն առաջարկություն արել սիրելիին, սակայն նրանք միայն հիմա են ամուսնացել։