Մասաչուսեթսի բնակիչը մեկուկես տարում 2 անգամ վիճակախաղում 1-ական մլն դոլար է շահել
Մասաչուսեթսի բնակիչ Ռոլֆ Ռոդսը մեկուկես տարում 2 անգամ 1-ական մլն դոլար է շահել ակնթարթային վիճակախաղում, հայտնում է UPI-ն:
Ամերիկացին առաջին անգամ 1 մլն դոլար է շահել 2018 թվականի մայիսի 22-ին: Այդ ժամանակ նա որոշել էր վերցնել մրցանակի միանվագ՝ 650 հազար դոլար վճարումը հարկերը չհաշված:
Ռոդսն անցյալ շաբաթ կրկին վիճակախաղի տոմս էր գնել ավտոլցակայանում եւ շահել եւս մեկ միլիոն: Այս անգամ տղամարդն ընտրել էր 20 տարվա ընթացքում 50 հազար դոլարի չափով ամենամյա վճարումների հնարավորությունը հարկերը չհաշված:
ԱՄՆ-ում ակնթարթային վիճակախաղերն ավելի հաճախ են անցկացվում, քան տիրաժայինները, չեն առաջարկում թվերի ընտրություն եւ քարտերի լրացում, ինչպես նաեւ սպասել ամփոփիչ վիճակախաղին: Մասնակիցը միայն պետք է ջնջի պաշտպանիչ դաշտը եւ իմանա՝ շահե՞լ է, թե՞ ոչ: Ակնթարթային վիճակախաղերում միայն հազվադեպ դեպքերում են մրցանակները վեցանիշ գումարով չափվում: