Քիշնևում ադրբեջանցիները վաճառասեղանի պատճառով արյունալի ծեծկռտուք են կազմակերպել
Ադրբեջանի 2 քաղաքացի ծեծկռտուք է կազմակերպել Քիշնեւում: Նրանցից մեկը դանակի վնասվածք է ստացել, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով մոլդովական լրատվամիջոցներին:
Քիշնեւի ոստիկանության պետի տեղակալի խոսքով՝ երկու ադրբեջանցիներ չեն կիսել վաճառասեղանը, նրանցից մեկը դանակով հարձակվել է մյուսի վրա: 47-ամյա ադրբեջանցին ոտքի հատվածում դանակի հարվածներ է ստացել 30-ամյա ադրբեջանցու կողմից:
Տուժածին հոսպիտալացրել են: Բժիշկների խոսքով՝ նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Հարձակում գործած անձը ձերբակալվել է, քննություն է ընթանում: