Եղանակը Հայաստանում
Նոյեմբերի 7-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարեւելյան՝ 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանի աստիճանական բարձրացումը կշարունակվի:
«Հայպետհիդրոմետից» NEWS.am-ին հայտնեցին, որ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +1+3, վաղը ցերեկը՝ +15+17։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +11+15,
Կոտայքի լեռներում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +11+15,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +14+16,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +11+15,
Լոռիում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +16+20,
Տավուշում գիշերը՝ +1+6, ցերեկը՝ +18+22,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +11+15,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +15+17,
Արարատում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +15+17,
Արմավիրում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +15+17,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +11+15,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +15+17,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +20+23,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -4+1, ցերեկը՝ +16+20,
Արցախում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +16+20 (հովիտներում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +18+23):