Ռուսաստանյան պատվիրակությունը կայցելի ռազմակայան և կքննարկի հայկական կողմին հուզող մի շարք հարցեր
Չեմ կարող ասել, թե արդյոք ռուսական ռազմակայանը Գյումրիում լիովին կհամալրվի պայմանագրային զինծառայողներով։ Այս մասին Հայաստանի Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական 32-րդ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նոյեմբերի 6-ին ասաց Դաշնության խորհրդի փոխնախագահ Յուրի Վորոբյովը։
Լրագրողները, մասնավորապես, հետաքրքրվեցին, թե կկատարի արդյոք ռուսական կողմն իր խոստումները, որ ռազմակայանում կծառայեն միայն պայմանագրայինները։ Վորոբյովը տեղեկացրեց, որ այսօր նախատեսում է այցելել ռազմակայան, որտեղ գուցե քննարկվեն նաև այդ հարցերը։