Նյու Յորքում կազմակերպվել է Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցուն նվիրված լուսանկարների ցուցահանդես
Թուրքիայի նախագահի հանրային կապերի վարչության կողմից Նյու Յորքում կազմակերպվել է Վանի Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցուն նվիրված լուսանկարների ցուցահանդես։
Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Մանհեթենի White Space Chelsea ցուցասրահում ներկայացված ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել Նյու Յորքում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Ալփեր Աքթաշը, Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդ, եպիսկոպոս Սահակ Մաշալյանը, Ստամբուլի Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն, ԱՄՆ–ի հայկական եւ թուրքական համայնքից ներկայացուցիչներ։
Ցուցահանդեսը սկսվել է Շահան Արծրունու կատարմամբ դաշնամուրային ստեղծագործությամբ, որին հաջորդել է Սուրբ Խաչի մասին պատմող ֆիլմի ցուցադրություն։