Ինքնաթիռը, որում եղել են երեխաներ` չհասնելով Թուրքիա, վթարային վայրէջք է կատարել
"Як-42" ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել: Ինքնաթիռում եղել է 120 երեխա: Ինքնաթիռը չի հասել Թուրքիա և վթարային վայրէջք է կատարել «Գրոզնի» օդանավակայանում:
"Як-42" ինքնաթիռը թռիչք էր իրականացնում դեպի Անթալիա: Ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել, քանի որ շարժիչներից մեկը խափանվել է: Ինքնաթիռն ունեցել է 3 շարժիչ:
Մասնագետների պնդմամբ` այն կարող է աշխատել նաև 2 շարժիչով: Վթարային վայրէջքի հետևանքով ոչ ոք չի տուժել: