Բաքվում ձերբակալել են վարորդի, որը հայկական երգ է լսել
Բաքվում ձերբակալել են վարորդի, որը հայկական երգ է լսել, հաղորդում է minval.az-ը:
«Ոստիկանության աշխատակիցները անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հաստատել են անձի ինքնությունը, որն իր մեքենայում հայկական երգ է լսել: Նա ձերբակալվել է»,- ասել է Բաքվի ոստիկանության գլխավոր վարչության մամուլի ծառայության պետ, ոստիկանության մայոր Էլշադ Հաջիեւը:
Նրա խոսքով՝ տվյալ փաստով հետաքննություն է ընթանում: Աղբյուրի հաղորդմամբ՝ տեսանյութը, որում երեւում է՝ ինչպես է վարորդը հայկական երաժշտություն լսում, տարածվել է սոցցանցերում:
Ադրբեջանական ԶԼՄ-ներում նման հրապարակումը խոսում է իրական իրավիճակի մասին շատ ավելի լավ, քան իշխանությունների բոլոր հավաստիացումները «հայկական սփյուռքի» առկայության եւ «այլ ազգերի նկատմամբ հանդուրժողականության» մասին: