Ես սիրում եմ Ֆրանսիան, այնպես, ինչպես նախկինում, այն իմ երկիրն է. Ժերար Դեպարդյե
Դերասան Ժերար Դեպարդյեն Փարիզից իր սկանդալային մեկնումից հետո, վերջապես վերադարձել է Ֆրանսիա: Նա հայտարարել է, որ այդ իրադարձությունների շուրջ ծավալված խոսակցությունները թյուրիմացութուն են. «Ես սիրում եմ Ֆրանսիան այնպես, ինչպես նախկինում»,-հայտնել է Դեպարդյեն:
Հիշեցնենք, որ ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն հունվարի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով ստացավ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն: Հունվարի 6-ին` Պուտինի հետ հանդիպման ժամանակ, Սոչիում հետ Դեպարդյեն ստացավ ռուսական անձնագիր:
Դերասանը լքել էր Ֆրանսիան, երբ հայտնի էր դարձել նախագահ Ֆրանսուա Օլանդի հարկային բարեփոխումների մասին լուրը: Չնայած այն բանին, որ բարեփոխումներն այդպես էլ չեն ընդունվել, Դեպարդիեն որոշել էր հրաժարվել Ֆրանսիայի քաղաքացիությունից: