Թրամփը Ջոնսոնի հետ քննարկել է առեւտրի թեման ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հեռախոսով Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ քննարկել է առեւտրի թեման Brexit-ից հետո, ասվում է չորեքշաբթի Սպիտակ տան տարածած հաղորդագրությունում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Երկու ղեկավարները նորից հաստատել են իրենց մտադրությունը՝ հատուկ հարաբերություններ հաստատել ազատ առեւտրի մասին լավ մշակված երկկողմ համաձայնագրի միջոցով Եվրոպական միությունից Միացյալ Թագավորության դուրս գալուց հետո։ Նախագահը նաեւ շեշտադրել է այն անհրաժեշտությունը, որպեսզի ՆԱՏՕ գծով դաշնակիցները լրիվ չափով ֆինանսավորեն իրենց պաշտպանությունը»,- ասված է փաստաթղթում։
Բրիտանական Guardian թերթը տեղեկացնում է, որ Ջոնսոնը Թրամփի հետ խոսակցության ընթացքում ԱՄՆ նախագահին կոչ է արել չեղարկել բրիտանական ապրանքների տուրքերը, այդ թվում շոտլանդական վիսկիինը։ «Վարչապետը նախագահին (Դոնալդ Թրամփին- խմբ.) կոչ է արել հանել ապրանքների տուրքերը, այդ թվում շոտլանդական վիսկիինը, եւ ԱՄՆ լրացուցիչ տուրքերի որոշման նախօրեին կոչ է արել տուրքեր չմտցնել ավտոմեքենաների ներմուծման վրա»,- պարբերականը մեջբերում է Մեծ Բրիտանիայի գրասենյակի ներկայացուցչի հայտարարությունը։
Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը հոկտեմբերի 28-ին տեղեկացրել էր, որ ԵՄ-ը համաձայնել է հետաձգել Brexit-ը մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը Մեծ Բրիտանիայի խնդրանքով, որն այդպես էլ չի վավերացրել Brexit-ի պայմանների մասին պայմանագիրը։