ԱՄՆ-ում հավի սենդվիչի համար ծեծկռտուքը սպանությամբ է ավարտվել
Մերիլենդի Popeyes ռեստորանում հավի հանրահայտ սենդվիչի համար ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետեւանքով մասնակիցներից մեկը սպանվել է, հայտնում է Americаru-ն։
Ողբերգությունը տեղի է ունեցել մեկ օր անց այն բանից, երբ ցանցը կրկին սկսել է վաճառել իր տապակած հավի սենդվիչները, որոնք մեծ հաջողություն են վայելում հաճախորդների շրջանում։ Տեղի բնակչին դանակով սպանել են Օքսոն Հիլի ռեստորանում հայտնի բուտերբրոդի համար ծեծկռտուքի ժամանակ։
Ոստիկանական վարչության մամուլի քարտուղարը հայտարարել է, թե 28-ամյա տղամարդը, որի անձը դեռ չի բացահայտվել, տեղում մահացել է։ Վեճը սկսվել է այն բանից հետո, երբ մեկն առանց հերթի փորձել է խցկվել։