Ի՞նչ հագնել սեպտեմբերի մեկին
1.Չափազանցությունների մեջ պետք չէ ընկնել, հիշեք, որ դուք դասի եք գնում: Բայց մի մոռացեք, որ հագուստով դիմավորում են,այն էլ ինչպես են դիմավորում, հատկապես առաջին կուրսում, հատկապես, աղջիկներին:
2.Եթե հենց առաջին օրը, գնաք համալսարան ու ձեզ այնպես պահեք, ասես դուք տիեզերքի կենտրոնն եք, ստիպված կլինեք մոտակա 4-6 տարին միայնակ մնալ, ձեզ կնկատեն, բայց ձեզ հետ ընկերություն չեն անի: Գոնե սկզբում փորձեք ավելի համեստ տեսք ունենալ, իսկ հետո ժամանակը ցույց կտա' դուք տիեզերքի որ հատվածում եք:
3.Այո', համալսարան գնում ենք առաջին հերթին սովորելու համար, բայց սա բոլորովին չի նշանակում, որ ձեր տեսքից պետք է պարզ երևա, թե ինչ բարդ է Բարձրագույն մաթեմատիկան, քանի գիշեր եք արթուն անցկացրել Էկոնոմետրիկա սովորելով... ու, ընդհանրապես, քննություններն այնքան շատ են, որ դուք ժամանակ չեք ունեցել, անգամ, սանրվելու: