ԱՄՆ-ն ուզում է կլիմայի փոփոխությունների դեմ տեխնոլոգիական ձեռքբերումների օգնությամբ պայքարել
Միացյալ Նահանգները ունակ են կլիմայի փոփոխությունների դեմ տեխնոլոգիական ձեռքբերումների օգնությամբ պայքարել, իսկ վառելիքի հանքարդյունահանվող տեսակները գերադասելի կմնան ամերիկյան կառավարության եւ բիզնեսի համար, հայտարարել է էներգետիկայի նախարարի՝ վառելիքի հանքարդյունահանվող տեսակների գծով օգնական Սթիվեն Վինբերգը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Աշխարհը պետք է ուշադրություն դարձնի վնասակար արտանետումների կրճատմանը ձգտող ԱՄՆ-ի ունակություններին, ասել է Վինբերգը՝ ելույթ ունենալով ՀԱՀ-ում անցկացվող նավթային համաժողովում՝ մեկ օր անց այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կլիմայի հարցերով Փարիզյան համաձայնագրից դուրս գալու պաշտոնական գործընթաց է սկսել։
«Մենք տեխնոլոգիական ձեռքբերումների օգնությամբ կարող ենք լուծել ցանկացած կլիմայական խնդիր։ ԱՄՆ-ի պատմությունը ցույց է տալիս, որ մենք կայուն լուծում ենք այն խնդիրները, որոնք կանգնում են մեր առջեւ»,- ասել է Վինբերգը։
ԱՄՆ-ը, որ առաջին տեղն է զբաղեցնում ջերմոցային գազերի արտանետումներով եւ առաջատարներից մեկն է նավթի ու գազի արդյունահանման ծավալներով, համաձայնագրի միակ կողմն է, որը որոշել է դրանից դուրս գալ։
Պատասխանելով այն հարցին, թե ինչպես են գործընկերները եւ դաշնակիցները վերաբերում համաձայնագրից Վաշինգտոնի դուրս գալուն, Վինբերգն ասել է․ «Նայեք, թե ինչ ենք մենք ԱՄՆ-ու անում արտանետումների կրճատման եւ 21-րդ դարի տեխնոլոգիաների մշակման համար»։
Նրա խոսքոերով, 2005-2017թթ․ ածխաթթու գազի արտանետումների ծավալը նվազել է 14 տոկոսով։ Վինբերգը նաեւ ուշադրություն է հրավիրել գազի հեղուկացման տեխնոլոգիայի վրա, որը թույլ է տալիս վերամշակել այն՝ վերածելով առավել մաքուր ջրածնի: