ԱՄՆ-ը սկսել է Փարիզյան համաձայնագրից դուրսբերման գործընթացը. Եվրոպան հիասթափված է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ներկայացրել է Փարիզյան համաձայնագրից դուրսբերման մասին փաստաթղթերը, հաղորդում է Reuters-ը:
Այդ քայլն ամերիկյան արդյունաբերությունում վարչական խոչընդոտները նվազեցնելու հարցով Թրամփի լայնամասշտաբ ռազմավարության մի մասն է: Միեւնույն ժամանակ, շատ երկրների գիտնականներ եւ կառավարություններ կոչ են անում օպերատիվ գործողություններ ձեռնարկել՝ գլոբոլ տաքացման վատագույն հետեւանքներից խուսափելու համար:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հաստատել է, որ փաստաթղթեր են ներկայացվել, եւ նշել է, որ ԱՄՆ-ը վերջին տարիներին կրճատել է արտանետումները՝ չնայած էներգառեսուրսների արտադրության աճին: «ԱՄՆ-ը հպարտանում է արտանետումների կրճատման, մեր տնտեսության աճի, կայունացման եւ մեր քաղաքացիների էներգառեսուրսների ապահովման գործում համաշխարհային առաջատարի իր համբավով»,- ասել է նա:
Եվրամիությունն այդ որոշման կապակցությամբ իր հիասթափությունն է հայտնել: «Փարիզյան համաձայնագրից ԱՄՆ-ի դուրսբերումը նշանակում է, որ մյուսները պետք է էլ ավելի ամրապնդեն համագործակցությունը: Մենք կշարունակենք աշխատել ԱՄՆ նահանգների, քաղաքների եւ հանրության հետ՝ ի նպաստ կլիմայի պաշտպանության»,- ասել է Ֆինլանդիայի շրջակա միջավայրի նախարար Կրիստա Միկկոնեն: