ՀՀ-ում մշակույթի ոլորտում պետության շահերից բխող քաղաքականություն չի վարվում. փորձագետ
Հայաստանում մշակույթի ոլորտում պետության շահերից բխող քաղաքականություն չի վարվում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նոյեմբերի 5-ին ասաց մշակութաբան Կարինե Հակոբյանը։
Նրա խոսքով՝ դրանով պետք է սահմանվեն ֆինանսավորման շրջանակները, որոնք նախատեսված են այս կամ այն միջոցառման համար։ «Պետական քաղաքականության բացակայությունը մշակույթի ոլորտում վկայում է այն մասին, որ չկա ըմբռնումն այն բանի, որ մշակույթի գործիչն անուղղակիորեն ծառայում է պետությանը, նրա ստեղծագործությունը գործիք է պետության ձեռքին»,- ավելացրել է փորձագետը։
Անդրադառնալով «ՀուԶանք ու զանգ» սկանդալային ներկայացմանը՝ նա նշեց, որ տեղի է ունեցել միջոցառում, որն իմաստ չունի, իսկ եթե ունի էլ, ապա այն բխում է ոչ մեր շահերից։ «Խոսակցությունները, որ այդ ներկայացման հակառակորդները ազատության հակառակորդներն են, վկայում են մշակույթի էությունը չհասկանալու եւ այն մասին, որ մշակույթը պետք է սահմաններ ունենա, իսկ ժամանակակից արվեստը հիմնվում է մշակույթի վրա։ Դա փոխկապակցված է, եւ դրանք չի կարելի հակադրել»,- ամփոփել է Կարինե Հակոբյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին Երեւանի մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի մոտ ներկայացվել է «ՀուԶանք ու զանգ» ներկայացումը։ Դա ներկայացման մասնակիցների եւ քաղաքացիների միջեւ իրարանցման պատճառ է դարձել։