2013-ի ամառվա ամենաաղմկահարույց ամուսնալուծությունները
Կոստանտին և Յանա Մելաձե. ամուսնացած են 19 տարի
Հետևելով փոքր եղբոր` Վալերի Մելաձեի օրինակին, ով ամուսնալուծվել էր երկու տարի առաջ, Կոստանտինը ևս որոշել է ամուսնալուծվել: Կիևի իր առանձնատունը Կոստանտինը թողել է կնոջը: Այս պահին ձևակերպվում են զույգի ամուսնալուծության փաստաթղթերը: Յանան ամուսնուց փոքր էր 13 տարի:
Վլադիմիր և Լյուդմիլա Պուտիններ. ամուսնացած են 30 տարի
Հունիսի 6-ին ամուսնալուծության մասին հայտարարեցին ՌԴ նախագահն ու առաջին տիկինը: Պուտինները հայտնել են, որ վերջին շրջանում իրենք գրեթե չէին հանդիպում և իրենց ամուսնալուծությունը կանխատեսելի էր: Զույգն ունի երկու դուստր` Մարիա և Եկատերինա:
Մայքլ Դուգլաս և Քեթրին Զետա Ջոնս. ամուսնացած են 13 տարի
"Star" ամսագրի տվյալներով` ամուսնալուծությունը Դուգլասի համար արժեցել է 300 մլն դոլար: Զույգն ունի երկու երեխա` 13-ամյա որդի և 10-ամյա դուստր: Քեթրինը փոքր էր Դուգլասից 25 տարի:
Գարիկ և Յուլյա Խարլամովներ
"Comedy Club"-ի անդամ Գարիկ Խարլամովի ամուսնությունը շատ քննարկվեց, պատճառն այն էր, որ Խարլամովի կինը` Յուլյան, սպառնում էր ինքնասպան լինել: Այնուամենայնիվ, Գարիկն արդեն հայտնել է իր նոր սիրեցյալի մասին, Խարլամովի նոր ընտրյալն, ում հետ նա պատրաստվում է ամուսնանալ Կրիստինա Ասմուսն է: Գարիկը և Յուլյան ոչ մի կերպ չեն կարողանում համաձայնության գալ ունեցվածքը բաժանելու հարցում: