Հայաստանը ներառված է «էպիկական ճանապարհորդությունների» թեժ վայրերի ցանկում
Տուրիստական փորձագետների կարծիքով՝ 2020 թվականին Հայաստանը, Ֆինլանդիան, Էրիթրեան, Հարավային Կորեան, Ղազախստանը կարող են համարվել էպիկական ճանապարհորդությունների հաջորդ թեժ կետերը, հայտնում է eTurboNews-ը:
«Steppes Travel»-ի գործադիր տնօրեն Ադամ Սեբբայի խոսքով՝ մարդիկ գալիս են իրենց մոտ եւ հարցնում վայրերից, որոնց մասին տեղեկացել են Instagram-ից:
«Նրանք ասում են՝ «ցանկանում եմ այնտեղ գնալ», դա կլինի անչափ էմոցիոնալ ճանապարհորդություն»,- նշել է փորձագետը:
Հաճախորդների փնտրած ճանապարհորդության ոճը հաճախ հանգեցնում է չափից ավելի անհատական երթուղիների, ուղեւորության մասին նախնական տեղեկատվություն ստանալուն եւ տուրիստական ընկերություններից ահռելի քանակությամբ առաջարկների:
Այդպիսի մարդիկ ճանապարհորդություններում նաեւ ուսուցանող ուղղություն են փնտրում, հատկապես՝ երբ ճանապարհորդում են ընտանիքով, եւ երթուղիներ, որոնք օգտագործում են բարեգործական մոտեցում: