Եղանակը՝ Հայաստանում. սպասվում է եղանակի տաքացում
Նոյեմբերի 6-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարեւելյան՝ 3-8 մ/վ։ Օդերեւութաբանների նախնական կանխատեսումներով՝ մինչեւ շաբաթվա վերջ օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:
«Հայպետհիդրոմետից» հայտնեցին, որ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +1+3, վաղը ցերեկը՝ +14+16 ։
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +10+13,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +10+13,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +12+14,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +10+13,
Լոռիում գիշերը՝ -1-6, ցերեկը՝ +17+20,
Տավուշում գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +20+23,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +10+13,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +13+15,
Արարատում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +14+16,
Արմավիրում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +14+16,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +10+13,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +14+16,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +20+23,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -1-6, ցերեկը՝ +17+20,
Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +17+20 (հովիտներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +20+23):