Ռուսաստանի կողմից Հայաստանին զենքի վաճառքն անհանգստացնում է Ադրբեջանին. Լեոնիդ Կալաշնիկով (Տեսանյութ)
Ռուսաստանի կողմից զենքի վաճառքն անհանգստացնում է ոչ միայն Հայաստանին, այլ նաեւ Ադրբեջանին: Այս մասին նոյեմբերի 5-ին Երեւանում լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ Պետական դումայի Անկախ Պետությունների Համագործակցության, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ, ՌԴ Կոմունիստական կուսակցության պատգամավոր Լեոնիդ Կալաշնիկովը: Նա նկատեց, որ Ռուսաստանը Հայաստանին ապահովում է ամենաժամանակակից սպառազինությամբ, որը, հաճախ, չի տրամադրվում այլ երկրների: Դա, նրա խոսքով, որոշակի անհանգստություն է առաջացնում Բաքվում:
Հարցին, թե ինչ միջոցներ է ՀԱՊԿ-ն պատրաստվում ձեռնարկել Բաքվի նկատմամբ՝ կապված Տավուշի մարզի խաղաղ բնակչության վերջերս տեղի ունեցած գնդակոծման հետ, Լեոնիդ Կալաշնիկովը պատասխանեց, որ ինքը չի կարող մեկնաբանել տվյալ հարցը, քանի որ դա չի մտնում իր իրավասությունների շրջանակում: «Ընթանում է ՀԱՊԿ ԽՎ Խորհրդի նիստը: Այսինքն, դա ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչների հանդիպում է, եւ նման հարցերը ներառված չեն մեր իրավասությունների շրջանակում: Տվյալ հարցին պատասխան ստանալու համար պետք է դիմել ՀԱՊԿ անմիջական ռազմական ղեկավարությանը»,- եզրափակեց պատգամավորը: