Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը վերընտրվել է ՀԱՊԿ ԽՎ նախագահի պաշտոնում
ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը վերընտրվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) նախագահի պաշտոնում: Որոշումը կայացվել է նոյեմբերի 5-ին Երեւանում ՀԱՊԿ ԽՎ լիագումար նիստից առաջ:
Վոլոդինի թեկնածությունն առաջարկել է Ղրղզստանի խորհրդարանի խոսնակ Դաստանբեկ Ջումաբեկովը: «Հարգելի գործընկերներ, առաջարկում եմ 12-րդ լիագումար նիստում առաջադրել Վոլոդին Վյաչեսլավ Վիկտորովիչի թեկնածությունը»,- ասել է նա իր ելույթում:
Առաջարկը միաձայն ընդունվել է ՀԱՊԿ ԽՎ Խորհրդի բոլոր անդամների կողմից:
Հաստատվել է նաեւ ՀԱՊԿ ԽՎ լիագումար նիստի օրակարգը: