Ռուսական ORSIS ընկերությունում մեկնաբանել են Հայաստանում մրցույթի տապալումը
ORSIS ընկերության ռազմական արտադրանքը, որով նա մասնակցելու էր ՀՀ ԶՈւ տապալված մրցույթին, բազմիցս հաջողությամբ փորձարկվել է հայ զինծառայողների կողմից եւ հարցեր չի առաջացրել տեղի մասնագետների կողմից, ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է ընկերության պաշտոնական ներկայացուցիչը։
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողներին ասել էր, որ ռուսական ORSIS ընկերության (մտնում է «Պրոմտեխնոլոգիաներ» խմբի մեջ) հետ կապված գործում կատարվել է «հանցավոր արարք», որի մանրամասները պետք է պարզի քննությունը։ Նա միեւնույն ժամանակ հաստատական պատասխան էր տվել հարցին, թե արդյոք գոյություն ունի փորձագիտական եզրակացություն այն մասին, որ «ընկերությունը փորձել է կարգավորել որսորդական զենքի մատակարարումները ռազմականի փոխարեն»։
«Արտադրանքի նշանակության վերաբերյալ շահարկումները միանգամայն անհիմն են։ Նման հարցերը լուծվում են փորձարկումների միջոցով եւ տեխնոլոգիական բնութագրերին համապատասխան, այլ ոչ թե փորձագետներին հղումներ կատարելով, որոնց գիտելիքները հարցեր են առաջացնում։ Նշենք, որ մեր ընկերության առաջարկած արտադրանքը շատ անգամ հաջող փորձարկվել է Հայաստանում։ Վերջին անգամ դրանք իրականացվել են 2018 թվականի դեկտեմբերին, երբ մեր արտադրանքն իրեն դրսեւորեց ամենալավ կողմով»,- ասել է ORSIS-ի ներկայացուցիչը։
Ընկերությունում նշել են, որ Տոնոյանի հիշատակած «հանցավոր արարքը» վերաբերել է Հայաստանի Քննչական կոմիտե իրավաբանի դիմումի փաստով, որը ներկայացնում էր ORSIS-ի շահերը։
«Դա արվել է այն բանի համար, որ մեզանից անհիմն պահանջում են վճարել բանկային երաշխիքների դիմաց, իսկ (Հայաստանի) պաշտպանության նախարարությունն անտեսում է հանդիպման մասին պաշտոնական հարցապնդումները՝ պարզելու համար կատարվածի հանգամանքները»,- պարզաբանել է գործակալության զրուցակիցը։
2019 թվականի օգոստոսին ORSIS-ի պաշտոնական ներկայացուցիչը ՌԻԱ «Նովոստի»-ին տեղեկացրել էր, որ Հայաստանի Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածով հարուցված քրեական գործ («Անփույթ վերաբերմունք ծառայության հանդեպ») է հարուցվել Հայաստանի պաշտպանության նախարարության կողմից մի քանի միլիոն դոլար արժողությամբ զենքի մատակարարման տենդերի տապալումից հետո, որին մասնակցում էր ռուսական այդ ընկերությունը։