Հայ դատի հանձնախումբը ողջունում է ԱՄՆ դեսպանության հայտարարությունը ՀՀ-ին 60 մլն դոլար օգնության մասին
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունել է ԱՄՆ դեսպանության հայտարարությունն այն մասին, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանության օգնությունը կկազմի 60 մլն դոլար 2019 թվականին, նշվում է Հայ դատի հանձնախմբի հայտարարությունում։
«Մենք ողջունում ենք դեսպան Թրեյսիի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանին օգնությունը կգերազանցի 60 մլն դոլարը 2019 ֆինանսական տարում, նրա խոսքով՝ 40 տոկոսով ավելի, քան նախորդ տարի»,- նշել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։
Ինչպես ավելի վաղ ասվել էր Հայաստանում ԱՄՆ դեսպանության մամուլի ծառայությունից, ԱՄՆ ֆինանսական օգնության չափը 2019-ին ավելացվել է 40 տոկոսով։
«ԱՄՆ-ը վերջին 27 տարիներին աջակցել է Հայաստանին դեմոկրատական գործընթացների եւ ինստիտուտների զարգացման գործում, եւ մենք մտադիր չենք փոխել դա, երբ դեմոկրատիան Հայաստանում ինչպես երբեք ամուր է։ Հենց այդ պատճառով մենք հպարտությամբ տեղեկացնում ենք, որ այս տարի աջակցությունը կազմում է ավելի քան 60 մլն դոլար»,- ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։