ԱՄՆ-ն կշարունակի Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման փորձերը. Թրամփ
ԱՄՆ-ն հանձնառու է Կորեական թերակղզու ապամիջուկայնացման խաղաղ գործընթացին: Երեքշաբթի ճեպազրույցի ժամանակ Հարավային Կորեայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Կո Մին Չժոնը լրագրողներին հայտնել է, որ այս մասին նշված է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի նամակում ՝ հղված իր հարավկորեացի գործընկեր Մուն Չժե Ինին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ Թրամփն ուղերձում ընդգծել է, որ «մտադիր է շարունակել Կորեական թերակղզին միջուկային զենքից ազատ խաղաղության գոտու վերածելու Սեուլի հետ համատեղ նպատակի շարժումը»:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ն շարունակում են ջանքեր ձեռնարկել բաժանված ընտանիքիների խնդրի լուծման համար, որոնց անդամները 1950-1953 թվականների Կորեական պատերազմի ավարտից հետո հայտնվել են 38-րդ զուգահեռականի տարբեր կողմերում:
Թրամփը նաեւ Մուն Չժե Ինին ցավակցել է նրա մոր մահվան կապակցությամբ՝ նշելով, որ տիկնոջ՝ Մելանյայի հետ «խոր վշտով» են համակվել այդ լուրը լսելով: