Բացի Իլհամ Ալիևից, այնպիսի լուրջ ուժ, որ կարող է առանձին դիմադրություն ցույց տալ' չկա. ադրբեջանագետ
Հիմնական ինտրիգը մտցնում է Ադրբեջանի դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը, որը ստեղծվել է մարտի վերջին և միաձայն որոշում է ընդունել միասնական թեկնածու առաջադրել հայտնի կինոռեժիսոր Ռուստամ Իբրահիմբեկովին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը: Նրա խոսքով' հոկտեմբերին կայանալիք ընտրություններին արդեն 12 թեկնածու կա գրանցված, այդ թվում' գործող նախագահ Իլհամ Ալիևը:
Վերջերս սենսացիոն նորություն տարածվեց նույն ադրբեջանական մամուլում, ըստ որի' Ռուսաստանի միգրացիոն ծառայությունը հայտարարություն է տարածել, որ Իբրահիմբեկովը օգոստոսի կեսերին է դիմել ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու համար: Նրա խոսքով' փաստաթղթերի ընդունման գործընթացն ունի հստակ ժամկետներ, որը մոտենում է սպառվելուն: Բացի Իլհամ Ալիևից, այնպիսի լուրջ ուժ, որ կարող է առանձին դիմադրություն ցույց տալ' չկա:
Սարգիս Ասատրյանի խոսքով' արդեն խոսակցություններ են գնում, որ «Մուսավաթ» կուսակցությունը կփորձի նախագահի թեկնածու առաջադրել Իսա Ղամբարին: Սա նշանակում է, որ եթե այդ ուժերից մեկն առաջադրի իր թեկնածուին, ապա ընդդիմության ձայները կմասնատվեն: