Անաստասիա Զավորոտնյուկի ամուսինն առաջին գիշերվա ժամանակ փրկել է Տատյանա Նավկային. (Տեսանյութ)
Օլիմպիական չեմպիոն Տատյանա Նավկան Սանկտ Պետերբուրգի «Յուբիլեյնի» մարզահամալիրում «Ռուսլան ու Լյուդմիլա» սառցե մյուզիքլի ժամանակ վնասվածք է ստացել։
Ռուսլանի եւ Լյուդմիլայի առաջին ամուսնական գիշերվա տեսարանի ժամանակ գեղասահորդուհուն հատուկ ճոպանների վրա բարձրացրել են արենայի գմբեթի տակ: Սակայն թատերախմբի մասնակիցները շատ վաղ են սառույցի վրա նետել մեծ երկաթե մահճակալը։ Նավկայի գործընկեր՝ Անաստասիա Զավորոտնյուկ ամուսին Պյոտր Չերնիշեւը, ուժեղ պտտեցրել է նրան: Դրանից հետո Տատյանան ոտքերով հարվածել է մահճակալին։
Գեղասահորդը տեսնելով, որ Դմիտրի Պեսկովի կինը վնասվածք է ստացել, օգնության է հասել նրան: Պյոտրն օգնել է Նվակային՝ թույլ չտալով կրկին հարվածել դեկորացիային։ Մահճակալն արագ տեղափոխվել ետնաբեմ։ Շոուի հանդիսատեսը նկարահանել է միջադեպը։
Ներկայացման ավարտին Նավկան շնորհակալություն է հայտնել գործընկերոջը։ «Ամեն ինչ կարգին է, մահճակալն էլ վերանորոգել ենք։ Իսկ ինձ փրկեց Պյոտր Չերնիշեւը, որը հետո ինձ շատ ամուր էր պահում։ Իսկական ասպետ», - հավաստիացրել է Տատյանան։
Անաստասիա Զավորոտնյուկի ծանր հիվանդության պատճառով ամուսինն, ավելի վաղ, լքել էր Նավկայի սառցե շոուն։ Սակայն այն բանից հետո, երբ դերասանուհու վիճակը կայունացել է, Չերնիշեւը վերադարձել է աշխատանքի։