Թրամփին բռնաբարության մեջ մեղադրող կինը նրա դեմ նաեւ «զրպարտության» հայց է ներկայացրել
Կինը, որն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է բռնաբարության մեջ, նրա դեմ նաեւ հայց է ներկայացրել՝ մեղադրելով զրպարտության մեջ, հայտնում է Bloomberg-ը։
Ջին Քերոլը պնդում է, որ Թրամփը իբր 20 տարի առաջ բռնաբարել է իրեն Մանհեթենի Bergdorf Goodman հանրախանութի հանդերձարանում։ Նա գիրք է գրել, որտեղ նկարագրել է այդ միջադեպը։ Երբ ԶԼՄ-ներում հայտնվել են մանրամասները, Թրամփը հերքել է դրանք, ինչը, ըստ Քերոլի, «վնասել է իր վարկանիշին»։ «Թրամփը հանդես է եկել մի շարք սուտ եւ զրպարտող հայտարարություններով։ Ուղիղ հայտարարությունների միջոցով նա Քերոլին մեղադրել է բռնաբարության մասին ստի մեջ՝ հանուն գրքի վաճառքի, Դեմոկրատական կուսակցության հետ դավադրությունը առաջ տանելու եւ փող աշխատելու»,- ասվում է հայցում։