ԱՄՆ-ը Իրանի գերագույն առաջնորդի հետ կապ ունեցող ինը մարդու դեմ պատժամիջոցներ է սահմանել
ԱՄՆ-ը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի հետ կապ ունեցող ինը մարդու դեմ պատժամիջոցներ է սահմանել։ Դրանց թվում են նրա աշխատակազմի ղեկավարը, նրա որդիներից մեկը, Իրանի դատական համակարգի ղեկավարը, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով ԱՄՆ ֆինանսների նախարարությանը։ Պատժամիջոցներ են սահմանվել նաեւ Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի դեմ։
«Այսօր ֆինանսների նախարարությունը թիրախավորել է անձանց, որոնք շրջապատում են Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Խամենեիին եւ իրականացնում են նրա ապակայունացնող քաղաքականությունը»,- հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը։ «Այս մարդիկ կապված են ռեժիմի կողմից չարանպատակ վարքագծի դրսեւորման լայն հատվածի հետ, որոնց թվում են՝ 1983թ․ ԱՄՆ ծովային հետեւակայինների զորանոցների պայթեցումը Բեյրութում, ինչպես նաեւ քաղաքացիական անձանց խոշտանգումները, արտադատարանային սպանությունները եւ բռնաճնշումները»,- հավելել է նա։
Պատժամիջոցներ են սահմանվել Խամենեիի աշխատակազմի ղեկավար Մուհամմադ Մուհամմադի Գոլպաեգանիի, ինչպես նաեւ «այաթոլայի աջ ձեռք» հանդիսացող Վահիդ Աղանյանի դեմ։ Բացի այդ, Իրանի դատական համակարգի ղեկավար Էբրահիմ Ռաիսին եւ Խամենեիի որդի Մոջաբ Խամենեին նույնպես պատժամիջոցների կենթարկվեն։