Աշխարհի ամենատարօրինակ արգելքները տղամարդկանց համար
1. 1799թ օգոստոսի 23-ին Պետերբուրգի ոստիկանապետը հրամանագիր է թողարկում, որն արգելում է բեղեր ունենալ: Ըստ Պավել առաջինի` բեղերն ազատամտության նշան էին, իսկ նա տանել չէր կարողանում ոչ մի ազատամտություն և օրենքից շեղում:
2.Իտալական Պալերմո քաղաքում տղամարդկանց արգելվում է մերկ վիճակում հայտնվել ծովափին: Ըստ տեղական իշխանոթյունների` տղամարդու մարմինը ցուցադրելը գռեհիկ է:
3. Հունաստանում արգելվում է նայել աղջկան 7 վայրկյանից ավել:
4. Նյու Յորքի Կարմել քաղաքում, տղամարդկանց արգելվում է հագնել տարբեր գույների պիջակ և տաբատ: Օրենքը խախտելու դեպքում, տղամարդիկ կտուգանվեն 500 դոլար: Սա արվում է այն նպատակով, որ «անճաշակությունը» վերանա քաղաքից:
5. Գերմանական Մելբուրնում տղամարդկանց արգելվում է կրել առանց ուսակալների զգեստ: Ոչ մի այլ սահմանափակում կանացի հագուստներ կրելու հարցում չկա: Սա իշխանությունների ընդունած ծաղրական օրենքն է, որն ուղղված է գերմանական ճշտապահությանն ու կանոններին ենթարկվելու հակմանը: