Տարանտինոն անվանել է 2019թ․-ի լավագույն ֆիլմը․եւ այն «Ջոկերը» չէ
Վերջին տարվա ընթացքում թողարկած ֆիլմերից ամենից շատ հոլիվուդյան ռեժիսոր Քվենտին Տարանտինոյին դուր է եկել սարսափ ժանրի «Թակարդը» ֆիլմը։ Այս մասին հայտնել է լրագրող Պիտ Հեմոնդը՝ The Deadline պարբերականում հրապարակված իր հոդվածում։
«Որքան էլ տարօրինակ հնչի, սակայն Տարանտինոն, որպես այս տարվա լավագույն ֆիլմ համարում է «Թակարդը», - ասվում է հոդվածում:
Սյուժեի համաձայն ամերիկուհի Հեյլին անհաջողությունների ալիք է բարձրացնում. նա վայրկյանների տարբերությամբ պարտվում է մրցալողում, իսկ հետո Ֆլորիդայում սկսվում է 5-րդ կարգի փոթորիկ: Նրա հայրը կապի դուրս չի գալիս, ուստի Հեյլին գնում է արդեն տարհանված գոտի եւ հին տան նկուղում ծանր վիրավորված, անգիտակից վիճակում գտնում է նրան: Փորձելով հորը դուրս բերել խոնավ նկուղից աղջիկը հայտնաբերում է, որ այնտեղ հսկայական ագրեսիվ կոկորդիլոս է հայտնվել։ Անհաջող օրը շարունակվում է․ ջուրը շարունակվում է ներթափանցել, իսկ հսկայական սողունը պատրաստ է հարձակվել ցանկացած հնարավորության դեպքում։
Լուսանկարները՝ Getty images