Այսօր ՀՀ զինված ուժերը ձեռք են բերում միայն նոր, արդիական զինատեսակներ տարբեր երկրներից. Մտքում 4 երկիր պահեք. Պնախարար
«Սու»-երը Հայաստան ժամանելու են կամ դեկտեմբերին, կամ հունվար-փետրվար ամիսներին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4-ին, ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Ես անընդհատ դա կրկնում եմ, երեւի հավատը քիչ է, հա՞»,-ասաց նախարարը:
«Այսօր ՀՀ զինված ուժերը ձեռք են բերում մեծամասամբ նոր արդիականացված զինատեսակներ: Եվ 2019 թվականին, եւ 2020 թվականին, եւ պայմանագրային, եւ վարկային ծրագրերի միջոցով ձեռք են բերվելու միայն ու միայն նոր, արդիական կարողություններ տարբեր երկրներից: Մտքում 4 երկիր պահեք»:
Դավիթ Տոնոյանը նշեց նաև, որ Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան արդիականացվում է և՛ սպառազինության տեսանկյունից, և՛ նյութատեխնիկական, և՛ զինծառայողների կենցաղային պայմանների բարելավման առումով:
«Թվաքանակի, հողատարածքի ավելացումներ չեն լինելու: Ինչ-որ տարածք տրամադրվում է, ինչ-որ տարածք, որ չի օգտագործվում, անցնում է ՊՆ-ին: Բայց այդ բոլոր տարածքները մնում են Հայաստանի տարածք, ուղղակի տրվում են օգտագործման»,-ընդգծեց նախարարը:
Զինված ուժերի զորամասերի սննդի ապահովման հարցում բարեփոխումներին, 38-40 տոկոս զորամասերում արդեն անցում է կատարվել սննդի ապահովման նոր մեխանիզմի: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ պլանն այնպիսին է, որ 2020 թվականին պետք է ավարտեն այդ գործընթացը եւ սկսեն նաեւ առաջնագծի ապահովումը:
Հարցին, թե իսկապե՞ս բանակում բարեփոխումներն աննախադեպ չափերի են հասել, ինչպես պնդում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Դավիթ Տոնոյանը պատասխանեց. «Արագությունները շատ մեծ են այս պահին բոլոր ոլորտներում, եւ զինծառայողների կենցաղային պայմանների ապահովման, եւ նյութատեխնիկական ապահովման, սպառազինության ապահովման»:
Դիտրակմանը, թե դա ինչով է պայմանավորված, ինչու նախկինում չկար այդ արագությունը, Տոյոնան արձագանքեց. «Բարձր տրամադրվածությամբ: Նախկինում էլ են եղել գործընթացներ, վարչապետը խոսել է կարճ ժամանակահատվածի համար եւ իրականում այդ կարճ ժամանակահատվածում բավականին մեծ փոփոխություններ են կատարվել: Բայց նախկինում զինված ուժերը չեն թոփել տեղում»: