Քիմ Բեսինջերի խնդրանքը Վլադիմիր Պուտինին
Կենդանիների պաշտպանությամբ ակտիվ զբաղվող դերասանուհի Քիմ Բեսինջերը նամակ է ուղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Երկար ժամանակ դերասանուհուն հանգիստ չէր տալիս 18 սպիտակ կետերի ճակատագիրը, որոնք հատուկ փորձաքննություն անցկացվելու համար պետք է տեղափոխվեին Ռուսաստանից ԱՄՆ` ամենամեծ "Sea World" ակվարիումում տեղավորելու համար:
Բեսինջերը խնդրել է Ռուսաստանի նախագահին, հրաժարվել այդ մտքից, չուղարկել կետերին ԱՄՆ, որոնք կդառնան այցելուների զվարճանքի առարկան: «Նրանց դաժան ճակատագիր է սպասվում այստեղ,-գրել է նա,-"Sea World"-ում վերջին տարվա ընթացքում սատկել է 6 կետ»:
Սպասվում է Պուտինի պատասխանը: