Թրամփը Ռուսաստանի հետ հարաբերությունները «շատ լավ» է անվանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ «շատ լավ» հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ։ Այս մասին նա տեղեկացրել է լրագրողների հետ Սպիտակ տան Հարավային մարգագետնում հաղորդակցման ժամանակ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Fox News-ին։
ԱՄՆ նախագահը նշել է, որ իր հարաբերություններն Ուկրաինայի եւ Չինաստանի հետ նույնպես «շատ լավ» են։
«Մարդիկ չեն հասկանում, ես կարող եմ լավ հարաբերություններ հաստատել (այլ երկրների հետ)»,- ասել է Թրամփը։
Քաղաքական գործիչն ավելացրել է, որ իր աջակցությունն Ուկրաինային նույնպես «շատ լավ» է։
Ավելի վաղ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովն ասել էր, որ Թրամփը կատարել է իր բոլոր նախընտրական խոստումները, բացի «Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ հաստատելուց», եւ կոչ է արել զբաղվել դրանով։
Անցած շաբաթ ամերիկյան ԶԼՄ-ները, հղում կատարելով Թրամփի աշխատակազմի գործող եւ նախկին աշխատակիցներին, նշել էին Կիեւի իշխանությունների հանդեպ նրա անբարյացակամության մասին։ Ընդգծվել էր, որ նախագահը նրանց կասկածել է դեմոկրատների հետ համագործակցության եւ իրեն 2016-ի ընտրարշավում վնասել ցանկանալու մեջ։