Մանո Գրիգորյանը՝ երեկոյան կերպարում (Լուսանկարներ)
Պարուհի Մանո Գրիգորյանը Instagram-յան էջում երկրպագուների ու հետեւորդների հետ կիսվել է նոր լուսանկարներով, որոնցում կրում է սեւ, շքեղ երեկոյան զգեստ։
Նա վառ շպարով է․ արտահայտիչ աչքեր, վառ կարմիր շուրթեր, նախընտրել է հավաքված սանրվածք։ Հրապարակմանը կից Մանոն ռուսերեն լեզվով գրել է․ «Հստակ հայացք, երկաթե նյարդեր, գեղեցիկ հանդերձանք, օգտակար մտքեր, ժպիտ եւ վագրի աչքեր պետք է լինեն յուրաքանչյուր կնոջ մոտ»:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Սարգիս Գրիգորյանը լուսանկար էր հրապարակել կնոջ հետ։ Գեղեցիկ զույգն առօրյա հագուստ էր կրում եւ լայն ժպտում էր, իսկ կադրերից մեկում՝ համբուրվում։ «Վենետիկ»,- կադրերը մակագրել էր դերասանը։