Անտուան Գրիզման․ Չունեմ բացատրություն, թե ինչ տեղի ունեցավ
«Բարսելոնայի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում «Լեւանտեից» կրած 1։3 հաշվով պարտությունը։ Կատալոնական թիմը երեք գոլը բաց էր թողել 7 րոպեում՝ 61-ից 68-րդ րոպեին։
«Ընդմիջումից հետո մենք կենտրոնացած չէինք։ Պատկերացում չունեմ, թե ինչն էր դրա պատճառը, բայց մենք չգիտեինք՝ ինչպես արձագանքել այդքան կարճ ժամանակահատվածում երեք գոլ բաց թողնելուց հետո։
Ես չունեմ բացատրություն, թե ինչ տեղի ունեցավ։ Կարծում եմ՝ հենց դա է մեզ անհանգստացնում։ Ցավոք, այս խաղում ոչինչ չստացվեց»,- Գրիզմանի խոսքը մեջբերում է Sport.es-ը։
Հաջորդ տուրում «Բարսելոնան» նոյեմբերի 9-ին տանը կմրցի Վիգոյի «Սելտայի» հետ։